Լուրեր
Նախագիծ. 70-77 000 դրամ կրթաթոշակ կտրամադրվի նաև ագրարային մասնագիտությունների սովորողներին

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2023թ․ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարել մասին նախագիծը։ Համաձայն այդ որոշման՝ ըստ

Պետականի և մասնավորի ճկուն համագործակցություն, ուսուցում աշխատավայրում. ուժի մեջ է մտել ՄԿՈՒ նոր օրենքը

Ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում, այսօր կայացել է օրենքի պաշտոնական ներկայացումը։ Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայի մի քանի երկրում հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայ դասական կոմպոզիտորների գործերը: Հունիսի 25-ին Հայկ Մելիքյանը ելույթներով հանդես կգա Ուրուգվայում՝ հեղինակավոր «Սոլիս» համերգասրահում, Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը

Խորհրդատվական հանդիպում՝ «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթով հետաքրքրված համայնքների հետ

«ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել իրազեկման, խորհրդատվական հանդիպում 18 համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարել է Երիտասարդության հարցերի վարչության աշխատակից, մրցույթը համակարգող Վերոնիկա Խորասանյանը: Ներկա են եղել 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառ

Հաստատվել է դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը: Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է:

«Յուրաքանչյուր աշակերտ ունի ինքնուրույն միտք, ստեղծագործելու կայծ». ուսուցչուհի Գոհար Մկրտումյանը՝ էսսե գրելու մասին

Տավուշի մարզը երեք տարի է՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացում է, և այս տարի տավուշցի 9-րդ դասարանցիներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն հանձնել են՝ էսսե գրելով: «Սա ընդամենն աշխատելու, սովորելու, աշխատանքի այդ տեսակը կատարել կարողանալու

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 2024 թվականի հունիսի 22-ին 66 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր

Նոր ծրագրի մեկնարկ Մանկավարժական համալսարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման մոտեցման կիրառումը վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար» ծրագրի մեկնարկային հանդիպմանը։ Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի, ՀՊՄՀ-ի