«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» 5-րդ միջազգային համաժողովի փակումը։
Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ՝ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ի կողմից:
Համաժողովի փակմանը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների, Վրաստանի և Հայաստանի կինոոլորտի ներկայացուցիչներ։
Միջոցառման շրջանակում ներկայացվել են խաղարկային լիամետրաժ կիոնախագծերի մրցակցային հարթակին դիմած նախագծերը: Միջազգային մասնակիցներից կազմված հանձնաժողովը փակ քվեարկությամբ ընտրել է 5 լավագույն նախագծերը՝ նախատեսված 4–ի փոխարեն։ Միավորների հաշվառմամբ 4-րդ տեղը կիսվել է երկու նախագծերի միջև:
Ընդհանուր առմամբ ԿԳՄՍ նախարարության կողմից դրամական մրցանակի են արժանացել հետևյալ նախագծերը․
- «Terra Incognita» (ռեժ. Բենիամին Գևորգյան) – 500 հազար ՀՀ դրամ
- «Փաստոն» (ռեժ. Արամ Շահբազյան) – 500 հազար ՀՀ դրամ
- «Իռենի աշխարհը» (ռեժ. Մերի Աղախանյան) – 500 հազար ՀՀ դրամ
- «Կախարդական թևնոց» (ռեժ. Էվելինա Բարսեղյան) – 250 հազար ՀՀ դրամ
- «Դավիթ և Գոլիաֆ» (ռեժ. Դավիթ Հակոբյան) – 250 հազար ՀՀ դրամ
Համաժողովի շրջանակում կազմակերպվել են պանելային քննարկումներ, ներկայացվել են մասնագիտական վերլուծություններ, զեկույցներ, որոնք վերաբերել են ազգային և միջազգային կինոարտադրության զարգացմանը, ֆինանսավորմանը, դիտողի վարքագծին, սոցիալական ցանցերի ազդեցությանը, կինոյի լեզվի փոխակերպմանը, ժամանակակից կինոյի համար տեխնոլոգիական լուծումներին, կինոժառանգության պահպանմանը և այլն: