ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցկացվում է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը, որն այս տարի կրում է «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագիրը:

Աշխատաժողովի հանրապետական փուլը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին. մասնակցության հայտը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել https://forms.gle/prjx4G1mtipRdrkR9 հղմամբ:

Աշխատաժողովին կարող են մասնակցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, Երևանի, մարզերի և համայնքների ոլորտային պատասխանատուները. մասնակցության համար գրանցումը պարտադիր է:

Աշխատաժողովի նպատակը նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, առկա խնդիրները և դրանց լուծումներին ուղղված քայլերի արդյունավետության քննարկումն է՝ կարևորելով մանկավարժական հանրույթի ներգրավումը, հաստատությունների միջև համագործակցության ակտիվացումը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչություն՝ 010-599-699 /519/ հեռախոսահամարով: