Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ մշակելու, ներդնելու և վարելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ: ՀՀ կառավարության հերթական նիստում հավանություն է
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Հավաքածուների պահպանման պլան» խորագրով վերապատրաստման ամփոփիչ միջոցառումը։ Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ՝ Ազգային ժառանգության ինստիտուտի և Պատմամշակութային
Լոռու մարզի Վանաձոր համայնքում կհիմնվի Թումո ստեղծարար կենտրոն: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ Վանաձոր քաղաքի Թատերական փողոց, 1/1 սպայի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերվել է «Սիմոնյան կրթական հիմնադրամին»: Հարցի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է
Հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում: Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 214 կգ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագրում ներգրավված թանգարանների, թատրոնների, համերգային, մշակութային կազմակերպությունների ցանկը և շրջափուլի ժամկետը: Ծրագրի շահառուները ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներն են, որոնք կարող են անվճար այցելել
Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր մեկնարկում են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունները: Մրցումային առաջին օրը՝ հոկտեմբերի 29-ին, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Ժամը 17:00-ին մեդալների համար կպայքարի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ):
ԿԳՄՍ նախարարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությամբ կազմակերպել է եռօրյա աշխատաժողով՝ նվիրված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրառմանը։ Օրակարգային հարցերը վերաբերել են օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի, մասնավորապես՝ ՄԿՈՒ հաստատությունների պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման, քննությունների վերահանձնման
ԿԳՄՍ նախարարությունում «ԵՄ-ն հանուն կրթության» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում դպրոցների կառավարման համակարգի բարեփոխում. մարտահրավերներ և հաջողության պատմություններ» խորագրով: Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին,