Լուրեր
ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին,

ԱԺ լիագումար նիստում քննարկվել են սպորտի ոլորտի վերաբերյալ նախագծեր

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նախագիծը քննարկվել է ԱԺ այսօրվա լիագումար նիստում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Արաքսիա Սվաջյանը հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ընթացքին: Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողները 14-ն

Կրթաթոշակի հնարավորություն՝ Չինաստանի համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների տրամադրման մասին` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար, որոնք ցանկանում

Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

ԱԺ լիագումար նիստում քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ փոփոխություններն իրականացվելու են մի քանի ուղղությամբ՝ պայմանավորված նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներով: Նախարարի

ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան

Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել է համահայկական

Փարաքարում կայացել է նորակառույց միջնակարգ դպրոցի բացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա են եղել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել են իրականացված աշխատանքներին և ուսուցման գործընթացի կազմակերպման համար ստեղծված

Հայաստան-ԵՄ համագործակցությունը` զարգացման օրակարգ. հանդիպում դեսպանների հետ

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Անդրադառնալով