ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Որոշման ընդունմամբ կարգավորվում է ՀՀ բուհերում ընդունելության մրցույթի իրականացումը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցութային քննությունների արդյունքների: Դիմորդների համար սահմանվում են ընդունելության նույն պայմանները՝ ընդունելության առնվազն երկու քննության հանձնում թե՛ պետական, թե՛ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելիս:

Կանոնակարգվում է նաև բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանման հարցը` մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով ՀՀ բուհերի առաջարկները: