ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում կմեկնարկի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի երևանյան փուլը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2022 թ. Վենետիկում կայանալիք՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրում: Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թ.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի համակարգող Լևոն Խաչատրյանը, Փարիզի հանրային աջակցության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունի 2021
Նախատեսվում է 2022 թ. կայանալիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում: Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը:
ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները: Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը հայ-ղազախական
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի Եվրոպայի տարածաշրջանի պարբերական զեկույցների ամփոփիչ նիստը: Ոչ նյութական մշակութային ժառանգության մոնիթորինգը հստակեցրել է ժառանգության արդի իրավիճակը, դրա պահպանությանն ու փոխանցմանն առնչվող հարցերը, որոնք ներկայում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Բրիտանական խորհուրդը՝ ԵՄ-ը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի և «Էրազմուս+» գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորում անցկացրել է «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության