Լուրեր
11 հազար գիրք է նվիրաբերվել հայկական դպրոցներին և բուհերին

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը 2022 թ. առաջին կիսամյակում ավելի քան 11 հազար գիրք է նվիրաբերել հայկական դպրոցներին և բուհերին՝ ընդգրկելով երկրի տարբեր մարզերը։ Գրքերի նվիրատվության միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ

Համերգ՝ նվիրված Վահագն Պապյանի 65-ամյակին

Մայիսի 27-ին` ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի ծննդյան 65-ամյակին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան:

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է

«Մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից բարձրագույն կրթությունն առաջնահերթություն է». Կարեն Թռչունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը մեկնել են Ղրղզստանի Հանրապետություն: Նրանք մասնակցել են Եվրասիական տնտեսական համաժողովին, որը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 26-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում: Միջոցառմանը մասնակցել են

ՀՀ կառավարության հատկացումները՝ Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի և Կրասարի կամրջի վերականգնման համար

Մայիսի 26-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների (44.119.600 ՀՀ դրամ՝ ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունները) և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կրասարի կամրջի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԵԱՏՄ երիտասարդական օրակարգի ձևավորման նպատակով առաջարկներ է ներկայացրել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին: Ելույթ ունենալով «Ռազմավարություն - 2025. Երիտասարդության հայացքը ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ» խորագրով քննարկման ժամանակ` նա շեշտել է, որ վերջին տարիներին երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես մտել է միջազգային խոշոր

Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար (Վաղարշապատի Մ․ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստում իրականացնող Վաղարշապատի Մ․ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը հայտարարում

Բացվելու է «Խրամատային գեղարվեստ» հանրապետական ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվելու է «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Արցախյան պատերազմի մասնակից և նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները: