ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Երևանի թիվ 185 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում` վերապատրաստող կազմակերպության տնօրեն Է. Պողոսյանի անունով (դիմումը լրացվում է տեղում),
2. 3x4 չափսի 2 լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմը,
4. տեղեկանք աշխատավայրից,
5. անձնագիրը,
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը՝ առկայության դեպքում),
7. կազմակերպության հաշվեհամարին (900018003708) փոխանցված գումարի անդորրագիրը:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:

Դասընթացի արժեքը՝ ներառյալ սուրճի ընդմիջումները և գրենական պիտույքները, կազմում է 75 000 ՀՀ դրամ:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի մայիսի 25-ից հունիսի 9-ը՝ ներառյալ:

Դասընթացները կսկսվեն հունիսի 13-ից:

«Երևանի թիվ 185 հիմնական դպրոց» ՊՈԱԿնախատեսում է դասընթացում կիրառել գործնական կարողությունների զարգացման մեթոդներ՝ ուղղված օրենսդրական նորմերի և կառավարչական հմտությունների առավելագույն տիրապետմանը: Մասնակիցներին տրվող գործնական առաջադրանքները և թեստային աշխատանքները կօգնեն հիմնովին տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում: Դասընթացները կվարեն փորձառու, հմուտ դասընթացավարները և հրավիրված մասնագետները:

Դասընթացը կանցկացվի Երևան քաղաքում:

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել (055) 600121, (077) 223009 հեռախոսահամարներով կամ գրել dpr185@mail.ru էլ. փոստի հասցեին: