ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստման ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2022 թ հունիսի 9-ը՝ ժամը 18:00-ն, պետք է լրացնեն հետևյալ հայտը կամ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀԱՊՀ «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն» (հասցե՝ Երևան, Տերյան 105, 5-րդ մասնաշենք, 5118 սենյակ)։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (091) 010085, (033) 234757, ամեն օր` ժամը 1000-1800-ն կամ գրել a.zaprosyan@polytechnic.am էլեկտրոնային հասցեին:

Պահանջվող փաստաթղթերի ցանկը`

1. դիմում` ՀԱՊՀ ռեկտորի անունով՝ կցելով լուսանկարը տեսաներածված տարբերակով որպես մեկ ամբողջություն,
2. 3×4 չափի լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատանքի վայրից,
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7. ՀԱՊՀ հիմնադրամի հաշվեհամարին (ՀԷԲ Մյասնիկյան Մ/Ճ, Հ/Հ 163038102055) փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

Դասընթացների սկիզբը՝ հունիսի 13-ից:

Դասընթացները կկազմակերպվեն առկա կամ առցանց եղանակներով (վերապատրաստվող մասնակցի ընտրությամբ)։ Դասընթացների տևողությունը 20 օր է, կազմակերպման հասցե՝ ք Երևան, Տերյան 105, 5-րդ մասնաշենք, «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն»:

20-օրյա (110 ժամ) դասընթացի արժեքը՝ ներառյալ մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը, գրենական պիտույքները, սուրճի ընդմիջման ապահովումը, կազմում է 80 000 ՀՀ դրամ:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը կրթական, գիտահետազոտական և մշակութային բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է տեխնիկական գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության մակարդակներում` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:

ՀԱՊՀ «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնը» հանդիսանում է սույն ծրագրով վերապատրաստումների իրականացման հիմնական պատասխանատուն։ Կենտրոնն իրականացնում է լրացուցիչ և շարունակական կրթության տարբեր ծրագրեր՝ ապահովելով դրանց մատչելիությունը հանրության ամենալայն շերտերի համար (դպրոցականներ, ուսանողներ, սկսնակ մասնագետներ, վերապրոֆիլավորվող մասնագետներ, քաղ ծառայողներ, ոլորտային մասնագետներ և այլն)։ Կենտրոնում իրականացվող ծրագրերը բազմապրոֆիլ են և բազմամակարդակ՝ համահունչ շուկայի արդի պահանջներին։ Դասընթացավարները ոլորտի լավագույն մասնագետներն են (ինչպես ՀԱՊՀ-ից, այնպես էլ արտաքին միջավայրից հրավիրված), որոնք ունեն դասավանդման թե՛ մասնագիտական, թե՛ մեթոդաբանական մեծ փորձ։ Դասընթացներն անցկացվելու են ժամանակակից նորարար մեթոդներով, ինտերակտիվ և ներառական գործիքների կիրառմամբ, նյութերի ընկալելի և հասանելի մատուցմամբ։