ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստում իրականացնող Վաղարշապատի Մ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:

Ուսումնական ծրագիրն ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական ամփոփիչ ստուգումները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին: Դասընթացին ոչ լիարժեք մասնակցելու դեպքում մասնակիցը հնարավորություն կունենա օգտվելու անվճար խորհրդատվություններից:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում (Ձև 1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (լրացվում է տեղում),
2) 3x4 չափսի 2 լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) աշխատանքային գրքույկ կամ քաղվածք, տեղեկանք աշխատավայրից,
5) անձնագիր,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) «Վաղարշապատի Մ․ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին (Կենտրոնական գանձապետարան՝ 900328000154) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն:

Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ մայիսի 25-ից հունիսի 9-ը՝ ներառյալ։
Դասընթացները կկազմակերպվեն հունիսի 13-ից հուլիսի 2-ը` առկա (խիստ անհրաժեշտության դեպքում` համակցված) եղանակով:

Դասընթացի արժեքը (նաև՝ գրենական պիտույքներ, ուսումնական նյութեր) կազմում է 70 000 ՀՀ դրամ:

Մասնակիցների փոխադրման, գիշերակացի և սննդի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:

Փաստաթղթերը կընդունվեն, և դասընթացները կկազմակերպվեն «Վաղարշապատի Մ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե` ք. Վաղարշապատ, Շահումյան 100):

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել (+374) 93 18-58-11, (0231) 5-49-40 հեռախոսահամարներով կամ գրել vakharshapat5@rambler.ru էլեկտրոնային փոստին: