Լուրեր
«Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս

Ժաննա Անդրեասյանը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել է Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացումը

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» պատմական դրաման: Ներկայացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ: 2024թ. տարվա

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ՝ Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը:

Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է 

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության,

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր մենք նշում ենք Կրթության միջազգային օրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս ընդգծելու կրթության կարևոր դերը մեր հասարակության կայացման, քաղաքացու ձևավորման և խաղաղության հաստատման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այս տարվա թեման արհեստական բանականության հնարավորություններն ու մարտահրավերներն են, որոնք

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առաջին անգամ անվանական հուշամեդալներ ունի

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 92-ամյա հարուստ պատմությանն ու ժառանգությանը նվիրված ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ է թողարկել: Օպերային թատրոնում այսօր տեղի է ունեցել թատրոնի անվանական հուշամեդալների շնորհանդեսը, որը թողարկվել է «47 դիզայն» ընկերության հետ

Շնորհանդես. ջազային երաժշտության 85-ամյա պատմությունը՝ «Ջազը Հայաստանում» գրքում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է Արմեն Չիկո Թութունջյանի հեղինակած «Ջազը Հայաստանում» գիրքը: Շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում: «Ջազը Հայաստանում» գիրքն ամբողջական

2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2025

Կառավարության նիստին հավանություն է տրվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող երկու նախագծի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման երկու նախագծերին, որոնցից առաջինով առաջարկվում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները պատվիրակել գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած գերմանական ՋիԷմՓի ինթերնեյշնլ