ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք»
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի 2025 թվականի առաջնություններին մասնակցելու համար: Տղամարդկանց հավաքականներ Մ16 հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 5-13-ը Տիրանայում, Ալբանիա: Մ18 հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի կարգախոսն է՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր»։ Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը՝ նվիրված համանուն մշակութային կենտրոնի գործունեության 5-ամյակին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝ պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսին և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը Մոսկվայի կառավարության հրավերով որպես վերականգնման միջազգային փորձագետ մասնակցել է «Պրոռեստավրացիյու-2024» մշակութային ժառանգության պահպանությանը միտված միջոցառմանը: Նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է «Հայկական որմնանկարչության պահպանությանը և վերականգնմանը միտված խնդիրները» թեմայով