Լուրեր
Մարի Դանիելյանը՝ «Classic Pure Vienna» միջազգային երաժշտական մրցույթի հաղթող

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, դաշնակահար Մարի Դանիելյանը (դասատու՝ Մարինե Մարգարյան) Ավստրիայում կայացած «Classic Pure Vienna» միջազգային երաժշտական մրցույթում ճանաչվել է հաղթող: Նշենք, որ 2023 թվականի ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շնորհալի երեխաները մասնակցել են 15

«Կրթությունը՝ որպես բարեկեցիկ ապագայի գրավական». միջազգային ուսանողական խմբի հետ քննարկում ՀՊՏՀ-ում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կրթությունը՝ որպես բարեկեցիկ ապագայի գրավական» խորագրով միջազգային ուսանողական խմբի հետ քննարկմանը։ Այն կազմակերպվել է «Կոպեռնիկուս Բեռլին» ընկերակցության կողմից՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ համագործակցությամբ։ Որպես բանախոսներ՝ հանդես

Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: Մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել: Մրցումային վերջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն՝ երկամարտի 460 կգ

Ըմբշամարտի ԱԱ. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մարտական կազմերով կմասնակցեն վարկանիշային ԱԱ-ին։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները․ Հայաստանի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության ընդլայնումը: «Բազմաթիվ ուղղություններով ունենք բավականին հաջող

Դանիել Դանիելյանն այցելել է Կոնսերվատորիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցի գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին, խնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Հանդիպմանը ներկա է

Ոսկե և արծաթե մեդալներ՝ շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունից

Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել: Մ18 տարեկանների խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Արսեն Դավթյանը: Առաջին խաղափուլում պարտվելուց հետո Արսեն Դավթյանը 8 անընդմեջ հաղթանակ է տարել և

Փառատոն՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը

Սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն: Այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության