Լուրեր
Ուսանելու առաջարկ` Ցուկուբայի համալսարանից

Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է տնտեսական և հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրով (Master's Program in Economic and Public Policy) առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ: Կրթաթոշակը ներառում է՝ ուսման և գրանցման վճարներ (ամբողջական փոխհատուցում), թռիչքներ դեպի Ճապոնիա և հակառակ ուղղությամբ,

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Լիտվայի մասնավոր դպրոցների ցանցի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի մասնավոր դպրոցների ցանցի հիմնադիր Աուստեյա Լանդսբերգիենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-լիտվական համագործակցության զարգացման հարցերը,

«Պետք է առաջ գնանք բոլոր խնդիրների լուծման ճանապարհով». Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ազգային գրադարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ազգային գրադարան: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը և տեղակալը շրջել են գրադարանի տարածքում, ծանոթացել

«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակը նախատեսում է պարգևատրել անհատների, հաստատութ­յունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերն ու ծրագրերը: Մրցանակի

Արվեստի և մարզադպրոցների մանկավարժները և մարզիչները կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն համարել անհետաձգելի: Համաձայն առաջարկվող կարգավորման՝ հանրակրթության ոլորտում ներդրված ուսուցչի կամավոր ատեստավորման համակարգը կներդրվի նաև արտադպրոցական կրթության ոլորտում, որի արդյունքում հավելավճար ստանալու

«Քույր դպրոցներ» ծրագրին մասնակցել են Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 900 աշակերտ և դասատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թվականի ապրիլ-նոյեմբերին անցկացվել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված «Քույր դպրոցներ» նախագիծը նախարարության աջակցությամբ

Հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ 2022 թվականի ավարտին հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը: Հրատարակությունը նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու մահվան 850-րդ

Միասնական քննությունների 1-ին փուլը կմեկնարկի հունվարի 15-ից. հայտագրվել է 6871 դիմորդ

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում ներկայացրել է բուհերի ընդունելության միասնական և պետական ավարտական քննությունների մասին: Կարո Նասիբյանի խոսքով՝ համաձայն բուհերի ընդունելության նոր կարգի՝ այս տարի առաջին անգամ դիմորդը կարող

Հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝