Լուրեր
Եվրամիության մշակութային կյանքին մասնակցելու նոր հնարավորություն. բացվել է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ․» համաձայնագրի շրջանակում տեղի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում մի շարք նախագծեր արժանացել են հավանության

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական՝ 13-րդ նիստը: Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 10 էսքիզային նախագծեր: Խորհրդի կողմից միաձայն հավանության են արժանացել պետության կողմից պատվիրված՝ ՀՀ Լոռու մարզի

Հայաստանն առաջին անգամ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթողների թվում է

«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցող կազմակերպություններին և

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Լոռու մարզ՝ վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով: Աշխատակիցներն առաջինն այցելել են Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի կայարան: Կայարանի շենքը և դրան կից դեպոն (կայանը) առաջիններից է Հայաստանում.

Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմայով փոստային բացիկը

Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ: Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,

ԹԱՅԵՔՍ փորձագիտական առաքելություն՝ ուղղված ՀՀ թանգարանների բնագավառի օրենսդրական դաշտի կարգավորմանը

Հուլիսի 17-18-ը Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ (TAIEX) տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում կայացել է առցանց քննարկում։ Այն նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության թանգարանների բնագավառի օրենսդրական դաշտի կարգավորմանը, եվրոպական լավագույն փորձի փոխանակմանը

«Չպատմված պատմություններ». սերունդների կապը երիտասարդների միջոցով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Չպատմված պատմություններ» ծրագիրն ամփոփվել է երեխաների նկարչական ցուցահանդեսով: Ծրագիրն իրականացվել է ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի ընթացքում

Վերականգնվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի Քրդիկանց բնակավայրի 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին

Բարերարի ջանքերով վերականգնվել է ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի Քրդիկանց բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցին: Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից դեռևս նախորդ տարի ներկայացվել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և զանգակատան իրականացման Էսքիզային նախագիծը: Այն քննարկվել էր 2022

Արայիկ Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրեն

2023 թ. հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ Մատենադարանի տնօրենի ընտրության օրակարգով: Ընտրությանը մասնակցել է երեք թեկնածու՝ Արայիկ Էդիկի Խզմալյանը, Կարեն Արտաշեսի Մաթևոսյանը,