Լուրեր
Առաջին անգամ կցուցադրվեն Արա Սարգսյանի էսքիզային աշխատանքները

Ապրիլի 7-ին՝ ժամը 18:00-ին, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում կբացվի ցուցահանդես` նվիրված մեծ քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 119-ամյակին: Կցուցադրվեն Արա Սարգսյանի ընտանիքին պատկանող արխիվից վարպետի՝ տարբեր ժամանակներում կատարած էսքիզային աշխատանքները, որոնք ցուցադրվելու

Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաներից էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը:

Քննարկվել են հայ-ֆրանսիական կինոհամագործակցության հարցերը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլենի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության

ՀՀ-ում առաջին անգամ տեսաձայնագրվում են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը տեսաձայնագրում է Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 96-ամյա գործունեության պատմության ընթացքում առաջին անգամ տեսաձայնագրվում են Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները: Այդ սերիալ տեսաձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է Մանկական գրքի միջազգային օրը

Ապրիլի 2-ը՝ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, ամբողջ աշխարհը նշում է որպես Մանկական գրքի միջազգային օր (International Children's Book Day), որը 1967 թվականին սահմանվել է «Մանկական գրականության միջազգային խորհրդի» կողմից (IBBY): «Մանկական գրականության

Համագործակցության նոր ուղիներ՝ հայ-լեհական կինոլորտում

«Լեհաստանում մեծապես հետաքրքրված են հայաստանյան իրողություններով և պատրաստ են համագործակցության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կինոարտադրության և կինոլորտում տեղի ունեցող նոր զարգացումներով»,- այս մասին կինոկենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Լեհաստանի

Պիետրոդարկին և ՀՊՍՆ-ն հանդես կգան Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով

Իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 1-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով։ Կհնչեն Պիացոլայի ստեղծագործություններից՝ Tangazo, Tres Tangos, Jorge Adios, Concierto de Nacar,

ԿԳՄՍՆ ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի

Քննարկվել են հայ-հնդկական կինոհամագործակցության նոր ուղիներին և հեռանկարներին առնչվող հարցեր

Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նախաձեռնել են հանդիպումների շարք՝ անկախությունից հետո Հայաստանում հաստատված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների (դեսպաններ, մշակութային խորհրդականներ և այլն) հետ։ Շարունակական հանդիպումները միտված են հոբելյանական տարվան, որի համատեքստում մեկ անգամ ևս կարժևորվեն կինոարվեստի ոլորտի