
Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ազգային պարի սիրելի՛ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր գործիչներին, պարողներին, բալետմայստերներին