Գ. Ռոսսինիի սիմֆոնիկ նվագախումբը Իտալիայի կրթության, համալսարանների և հետազոտության նախարարության ու Պեզարոյի քաղաքապետարանի հովանավորությամբ կազմակերպում է «Giovani in Crescendo - digital edition 2022» և «Giovani in Crescendo Dance Competition – digital edition» միջազգային մրցույթները:
Մրցույթների նպատակն է խրախուսել երաժշտական փորձի փոխանակումը, որպեսզի երիտասարդ մասնակիցներին հնարավորություն ընձեռվի կայանալ որպես կատարողներ, երաժիշտներ, պարողներ:
Մասնակցության հայտը պետք է լրացնել մինչև 2022 թվականի ապրիլի 20-ը:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ https://www.musicalchairs.info/competitions/2984 կայքէջից և կից ներկայացվող նյութից: