Լուրեր
«ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել

Գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստը: Նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր: Տավուշի մարզի Աչաջուր

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա տարածաշրջանի համար բացառիկ մի իրադարձություն. մեկնարկում է միջազգային մեծ ճանաչում ունեցող «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը: Ծրագրի կազմակերպիչներն են

Ներկայացված նախագծերը հավանության են արժանացել աշխատանքային խմբի կողմից՝ մասնակի փոփոխություններ կատարելու պայմանով

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 2024 թվականի երկրորդ նիստը: Նիստին քննարկվել են Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի գավիթից Սբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասում

Մահացել է Անահիտ Չարենցը. վերջին հրաժեշտը՝ հուլիսի 3-ին

ԿԳՄՍ նախարարությունը ցավով հայտնում է, որ հունիսի 29-ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության Երախտագիտության մեդալի շքանշանակիր, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցը՝ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը։ ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին

Գավառում կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում հունիսի 25-28-ը կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը: Համաժողովի բացման արարողությունը տեղի է ունեցել Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան: Նրան ուղեկցել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է,

Ամփոփվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը. հայտնի են հաղթողները

Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի են ունեցել «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսն ու հաղթողների պարգևատրման արարողությունը: Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի

Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել բալետային ներկայացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Նախարարը և