Հեծանվային ֆեդերացիան, Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի ընտանեկան մարզահամալիրի հետ համատեղ՝ AFFA բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է Tour de Masis 3 ավանդական հեծանվաշքերթը: Մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 09:00-ին, Հանրապետության հրապարակից: Հեծանվաշքերթին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
Այցի նպատակն էր ծանոթանալ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին, քննարկել ոլորտի ներկայացուցիչների շրջանում մշակութային քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եղանակները, խթանել ստեղծագործական ծրագրերում արվեստագետների նախաձեռնողականությունն ու ընդգրկվածությունը։ Այցի շրջանակում Արայիկ Խզմալյանը և Դավիթ Դանիելյանը հանդիպել են մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և մարզպետարանի ներկայացուցիչների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 3-ին, 1-ին հանրային լողափում և օգոստոսի 4-ին` Սևան քաղաքի «Գրենոբլի» հրապարակում կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Առաջին օրը ելույթ կունենան ռոք, իսկ երկրորդ օրը ֆոլկ ժանրերում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ հուլիսի 29-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Վերդիի «Օթելլո» 4 գործողությամբ օպերայի համերգային կատարումը: Դերերում՝ Արսեն Սողոմոնյան (Օթելլո), (տենոր, Ռուսաստան), Անտոն Զարաև (Յագո), (բարիտոն, Ռուսաստան), Հրաչուհի Բասենց (Դեզդեմոնա), (սոպրանո,Գերմանիա), Նարինե
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էին գտնվում: Մարզպետն ու փոխնախարարն այցելել են «Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», որն ամբողջովին նորակառույց շինություն է՝ երեք ընդարձակ և
Մրցաշարին մասնակցել է 14 շախմատիստ. 1-ին մրցանակային տեղը զբաղեցրել է Յուրիկ Ավետիսյանը, 2-րդ տեղը՝ Նաիրի Ավագյանը, 3-րդ տեղը՝ Լյուդվիգ Ղարիբյանը: Միջոցառումն անցկացվել է պետական աջակցությամբ:
Հուլիսի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերային ներկայացումը (3 գործողությամբ): Դերերում՝ Սարգիս Աղամալյան (Պողիկտոս), Անահիտ Մխիթարյան (Պաոլինա), Դավիթ Բաբայանց (Սևերո), Պողոս Բեազբեկյան (Կալիստեն), Տիգրան Կոնինյան (Ներսես /Նեարկո),
Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ «Միհր» թատրոնը «Կոմիտասի 10 պատվիրանները» ժամանակակից պարային ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում: Ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան»
2019 թվականի հուլիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ հայ-իտալական «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնի» /ROCHEMP/ տնօրենի, համակարգողի և քարտուղար/թարգմանչի թափուր հաստիքների մրցույթը: Մրցույթի վերջնական փուլին մասնակցել է 7 թեկնածու: Կենտրոնի գիտական հանձնաժողովի կողմից անցկացված հարցազրույցի