Հոկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի մենահամերգը: Գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյան, գլխավոր բալետմայստեր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան, տնօրեն`
Հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի № 417-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում ներկա է եղել «ԿՈՄԻՏԱՍ» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում Արցախի Հանրապետությունում կազմակերպված միջոցառումներին: Վարդապետի 150-ամյակին նվիրված արցախյան միջոցառումների մեկնարկը տրվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ Երևանի
Սեպտեմբերի 30-ին լրացավ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինի 100-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններում տեղի են ունեցել միջոցառումներ` նվիրված Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին: Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում սեպտեմբերի 27-ին կազմակերպվել է ցերեկույթ. գրադարան
Հոկտեմբերի 1-ը Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն է: Հայ ժողովուրդը սգում է մեծանուն հայորդու մահը: Սակայն նա միշտ ներկա է, նա մեզ հետ է, նրա ժառանգությունը ժամանակի անսահմանության մեջ միշտ հուզելու և ոգեշնչելու է սերունդներին: Աշխարհը նրան հիշելու է սիրով, պատկառանքով,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը կեզրափակվի ս. թ. հոկտեմբերի 5-ին էպոսասացության հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլով, որը տեղի
2019 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգը: Համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ,
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում (Ամստերդամ): Նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Այն նվագախմբի հետ Թոփչյանի երրորդ համագործակցությունն է. այս նվագախմբի