ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2022 թ. հոկտեմբերի 10-12-ը հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազ­գային գիտաժողովին:

Զեկուցումների հիմնական ենթաբաժիններն են.

  • Պատմություն
  • Հնագիտություն
  • Հնամարդաբանություն
  • Ազգագրություն
  • Բանահյուսություն
  • Վիմագրություն
  • Ճարտարապետություն
  • Արվեստաբանություն
  • Մշակութաբանություն
  • Թանգարանագիտություն
  • Ժառանգության պահպանում և հանրահռչակում
  • Հուշարձանների պահպանություն և զբոսաշրջություն

Գիտաժողովին մասնակցելու համար մինչև հունիսի 15-ը զեկուցումների վերնագրերն ու ամփոփագրերը (300 բառ, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) պետք է ուղարկել armmonuments@gmail.com հասցեին և լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը՝ https://forms.gle/RhL9WYGcBEKqRBCT8:

Կազմկոմիտեի կողմից ընտրված հայտերի մասին կտեղեկացվեն մինչև հուլիսի 15-ը: Գի­տաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովին հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց:


Ընտրված զեկուցումները կհրատարակվեն «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի հերթական համարում: