
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մարտի 23-ից ապրիլի 11-ը կիրականացնի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Ծրագրին կարող են դիմել ՀՀ դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14-18 տարեկան պատանիները։