ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը hոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով:

Կամերային նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:

Համերգների ծրագրերում ընդգրկված են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Շառլ Ազնավուր, Կոմիտաս, Ռոբերտ Ամիրխանյան, Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Ալթունյան և Արթուր Ահարոնյան:

Շրջագայության առաջին 5 համերգները կղեկավարի դիրիժոր Սիփան Օլահը (Մեծ Բրիտանիա). մենակատարներ՝ Սիփան Օլահ (տենոր), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Հայարփի Եղիկյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Սոնա Բարսեղյան (դաշնամուր):

Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում համերգը կղեկավարի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը, իսկ Շտուտգարտում՝ դիրիժոր Ֆրից Կրեմերը. մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ) և Սոնա Բարսեղյան (դաշնամուր):

Ֆրանսիայի Ստրասբուրգ և Նանսի քաղաքներում նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Գարիկ Քյուրկչյանի ղեկավարությամբ. մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ), Սոնա Բարսեղյան (դաշնամուր), ինչպես նաև երգիչներ՝ Արայիկ Ավանեսյան և Վարդուհի Թորոյան:

Համերգների ժամանակացույցը՝

20.10 - «St. John Smith Square» համերգասրահ, Լոնդոն, Անգլիա

21.10 - «St. Germans» եկեղեցի, Քարդիֆ, Ուելս

23.10 - «Our Lady of the Cambre» եկեղեցի, Բրյուսել, Բելգիա

24.10 - «St. Agneskirche» եկեղեցի, Քյոլն, Գերմանիա

Դիրիժոր՝ Սիփան Օլահ (Մեծ Բրիտանիա)

Մենակատարներ՝ Սիփան Օլահ (տենոր, Մեծ Բրիտանիա), Հայարփի Եղիկյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա)

26.10 - «Neue Aula» համերգասրահ, Թյուբինգեն, Գերմանիա, դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ, Գերմանիա

27.10 - «Stiftskirche» եկեղեցի, Շտուտգարտ, Գերմանիա, դիրիժոր՝ Ֆրից Կրեմեր, Գերմանիա

29.10 - «Le Palais des Fêtes» համերգասրահ, Ստրասբուրգ, Ֆրանսիա

30.10 - «Hôtel de Ville» մեծ սրահ, Նանսի, Ֆրանսիա, դիրիժոր՝ Գարիկ Քյուրկչյան