Լուրեր
Բրյուսելում կքննարկվեն գիտական համայնքին և հետազոտություններին վերաբերող մի շարք հարցեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը մեկնել են Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով: Քննարկվելու է ՀՀ գիտական համայնքի

ՀՀ բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումները ներկայացվել են Ղրղզստանում

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը մասնակցել է Ղրղզստանի բարձրագույն որակավորման համակարգի 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը նվիրված էր բարձրագույն որակավորման ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի քննարկմանը: ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն իր ելույթում ներկայացրել է

Վանաձորի տիկնիկային թատրոնը նշել է հիմնադրման 30-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ հանդիսավորությամբ նշվել է Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնադրման 30-ամյակը: Թատրոնի հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գուգարաց

Լավագույն անիմացիոն ֆիլմ. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է մրցանակի

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը «Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխության («Asia Pacific Screen Award») «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արժանացել է մրցանակի: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցել է 5 ֆիլմ: Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսն Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկարին» համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ

«Քաղաքացիական ակտիվությունն ապահովելը պետության առաջնահերթություններից մեկն է». Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է երիտասարդների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Ակտիվ քաղաքացիության լաբորատորիա» միջոցառման շրջանակում կազմակերպված «Երիտասարդների ակտիվ քաղաքացիություն» թեմայով պանելային քննարկմանը, որն անցկացվել է «Եվրոպական երիտասարդական պառլամենտ-Հայաստան» կազմակերպության 10-ամյակին ընդառաջ՝ Schwarzkopf Stiftung Junges Europa-ի և Alfred

«Կամավորական աշխատանքն իրականությունը փոխակերպելու ճանապարհներից մեկն է». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնն իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության անցկացման ծրագիրը՝ խթանելու երիտասարդական աշխատանքն ու կամավորությունը: Այսօր տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա է եղել

Թանգարաններում կներդրվի էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ. նախաորակավորման նիստ

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլը: Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել են միաժամանակյա

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Թունիսին

Նոյեմբերի 19-20-ը Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գա­գաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա­հութ­յունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 13-20-ը Ջերբա քաղաքում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործըն­կերներն ու գործակալությունները