Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC) որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ
Անորոշ ժամանակով հետաձգվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որը պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածում: Մրցաշարի անցկացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի նկատմամբ: Սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ից մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը: Փառատոնի շրջանակում տեղի կունենա 4 համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա փառատոնի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 98-րդ համերգաշրջանի բացմամբ: Փառատոնն այս տարի նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Բացման համերգին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, դաշնակահար Մարի Դանիելյանը (դասատու՝ Մարինե Մարգարյան) Ավստրիայում կայացած «Classic Pure Vienna» միջազգային երաժշտական մրցույթում ճանաչվել է հաղթող: Նշենք, որ 2023 թվականի ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շնորհալի երեխաները մասնակցել են 15
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: Մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։