«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, դաշնակահար Մարի Դանիելյանը (դասատու՝ Մարինե Մարգարյան) Ավստրիայում կայացած «Classic Pure Vienna» միջազգային երաժշտական մրցույթում ճանաչվել է հաղթող:

Նշենք, որ 2023 թվականի ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շնորհալի երեխաները մասնակցել են 15 երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին: Մասնավորապես.

  • «FUJAIRAH» դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ՝ ԱՄԷ
  • «London classical» դաշնակահարների միջազգային մրցույթ՝ Մեծ Բրիտանիա
  • «Gloria Artis» 3-րդ միջազգային մրցույթ` Ավստրիա
  • «Swiss» դաշնակահարների միջազգային մրցույթ` Շվեյցարիա
  • «Great Piano Masters» դաշնակահարների միջազգային մրցույթ` Իսպանիա
  • «Virtuoso» միջազգային երաժշտական մրցանակ` Մեծ Բրիտանիա
  • Ա․ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ` Հայաստան
  • Գ․Մալերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ՝ Չեխիա
  • «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» դաշնակահարների միջազգային մրցույթ` Հայաստան
  • Ա․ Բաբաջանյանի անվան 7-րդ միջազգային մրցույթ՝ Հայաստան
  • IMKA միջազգային մրցույթ` Բոսնիա և Հերցոգովինա
  • «AMIGDALA» միջազգային մրցույթ` Իտալիա
  • «Merci Maestro» միջազգային մրցույթ` Հունաստան
  • Classic Pure Vienna միջազգային երաժշտական մրցույթ` Ավստրիա
  • London music international competition` Անգլիա

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

Ծրագրի նպատակն է՝ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը: