Հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը: Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան:
Սեպտեմբերի 17-27-ը ՀՀ Տավուշի մարզում անցկացվելու է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիում, որին կմասնակցեն աշխարհի 17 երկրների 23 և Հայաստանը ներկայացնող 7 նկարիչ: «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, «Հաղարծին» վանական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «iBbY Հայաստանը» հայտարարում է մանկագիրների և նկարազարդողների մրցույթ: Մրցույթի նպատակն է խթանել մանկագրության և մանկական գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ: Ծրագրի գործընկերներ են «Արևիկ» հրատարակչությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախորդ մրցութաշրջանի դրամաշնորհային ծրագրով իրականացված «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագիրն ամփոփվել է: Սեպտեմբերի 11-ին գրադարանի ճեմասրահում ցուցադրվել են մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները, իսկ թատերական խմբակի պարապմունքներն ամփոփվել
Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (63 կգ քաշային կարգ) դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում Գալստյանը 7:5 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Դալխանիին: Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է
Սեպտեմբերի 16-23-ը Գեղարքունիքում կանցկացվի «Թատերական Գավառ» փառատոնը: Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնի բեմից թատերասեր հանրությունը հաղորդակից կդառնա թատերարվեստի զարգացումներին, մարզում կաշխուժանա թատերական կյանքը: «Թատերական Գավառ» փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնում: Փառատոնի շրջանակում Երևանի, Վանաձորի
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։ Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նշանավոր մարզիկին, ընդգծել է, որ մշտապես հպարտանում է նրա ռեկորդներով։ «Մեր կառավարությունը
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը պետք է գոտեմարտեր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ, սակայն կողոսկրի վնասվածքի պատճառով «Ճերմակ արջը»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արմ ֆիլմ ինդուստրի դեվելոպմենտ» մշակութային հինադրամի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, «Դալան» ցուցասրահում կբացվի կինոօպերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանի առաջին անհատական ֆոտոցուցահանդեսը: Հեղինակը, նպատակ ունենալով ավելի վառ ներկայացնել իր հերոսների հոգեբանական կերպարը