ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն անցկացրել է ՀՀ դպրոցականների «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումները: 1997 թվականից անցկացվող մրցումներին այս տարի մասնակցել է 65 դպրոցական՝ Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի մանկապատանեկան մարզադպրոցից,

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը: Փակման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Փառատոնի մասնակիցների՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան, «Իմ ուղին» վերականգնողական

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։ Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի և «ՄՐՐՈ Հայ ազգային արվեստի կենտրոն» ՀԿ նախագահ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման 45-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: «Պահպանենք մեր ազգային մշակույթը». այս

Աղվերանում տեղի է ունեցել «Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն» թեմայով երկօրյա աշխատաժողով, որտեղ քննարկվել են ձեռնարկատիրական կրթության զարգացմանը, մասնավորապես բուհերում դիզայն մտածելակերպի ներդրման արդյունավետությանը նվիրված խնդիրներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը քննարկման
Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել 2020 թվականի մայիսին ԱՄՆ-ում կազմակերպվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար: Աշխարհի ավելի քան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հայտարարել է, որ մրցույթում հաղթել է Կապան քաղաքը, որտեղ եկող տարի նախարարությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ֆուտզալի թիմերի եզրափակիչ խաղով դեկտեմբերի 2-ին ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրապետական ուսանողական մարզական խաղերը: Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հաղթանակով ավարտված հանդիպմանը հետևել և ուսանողական խաղերի մրցանակակիրներին պարգևատրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 2-4-ը «Մասունք» երգի-պարի խումբը կմասնակցի Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք երգի և պարի 6-րդ միջազգային փառատոնին, ինչպես նաև մենահամերգով հանդես կգա Հնդկաստանի Մումբայ և Ջայպուր քաղաքներում։ Փառատոնի մասնակից 11 պետություններն են՝ Հայաստան, Ղազախստան, Հունգարիա, Լատվիա,