Լուրեր
Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 5 էսքիզային նախագծեր

ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր: Քննարկված հարցերի թվում էին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց 68 հասցեի

ՀՀ տարբեր հնագիտական վայրերում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

2023 թ․ հունիսի 16-18-ը Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը, որի համակարգողն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում։ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների

Հայտնի են գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման մրցույթի առաջին փուլի արդյունքները

2023թ. հունվարին հայտարարված գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 6 ծրագիր: ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի 6 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստման և որակավորման

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագրին դիմելու հնարավորություն

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» նոր ուսումնական ծրագրի մասին։ Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական զբաղվածություն: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի, ինչպես նաև հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի հետևյալ մասնագիտությունների ուսանողները՝ հաշվապահ, տնտեսագետ,

Երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը ներկայացվել են օտարերկրացի երիտասարդներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել են «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ու «FUNDACJA LAJA» հիմնադրամի (Լեհաստան) կազմակերպած ուսումնաճանաչողական այցի շրջանակում Հայաստան ժամանած շուրջ 30 հյուրեր՝ Լեհաստանից, Չեխիայից և Վրաստանից: Հյուրերին ընդունել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա

Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում Արամ Խաչատրյանի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Օրերս Երևանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է վարել

«Արար» ծրագիրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում գործող «Եվրոպայի համակարգողների ցանց» նախաձեռնության 2023 թ. ապրիլի թողարկումն անդրադարձել է «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության

Հաստատվել են հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության միջազգային մրցույթի արդյունքները

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել է Գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ԳԿՀԴՆ-2022» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Մրցույթին ներկայացվել

Սյունիքում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային 3-րդ փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Կոմիտաս փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայիսի 5-11-ն անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը: «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզում