Մայիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» գրական ցերեկույթը՝ նվիրված պարսիկ մեծ բանաստեղծ Սաադիին և հայ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի ստեղծագործություններում պարսկական գրականության անդրադարձին: Ցերեկույթը կազմակերպում է «Հայաստանի երիտասարդական ուսումնամշակութային
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել են Բարձրագույն որակավորման կոմիտե՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և քննարկելու ոլորտում բարեփոխումների հնարավոր տարբերակները։ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի և աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ «Ֆորում պլյուս» («Форум плюс») ամսագրում 2021 թվականին հոդված է լույս տեսել Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքն ակտիվացնող և իր ուրույն տեղը զբաղեցնող ծրագրերից մեկի՝ «Հայկական ավանդական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագիծը: Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, ռազմավարական, կազմակերպչական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության համակողմանի զարգացման,
Մայիսի 18-ին՝ Բրյուսելից հեռարձակված ուղիղ եթերի ընթացքում, կայացել է Եվրոպական միության Գրական մրցանակի 2021 թ․ դափնեկիրների ներկայացման արարողությունը: Յուրաքանչյուր երկրի հաղթած ստեղծագործություն ընտրվել է գրական ասպարեզի մասնագետներից բաղկացած ազգային հանձնաժողովի կողմից: Մրցանակակիր հեղինակների անունները հայտարարել են ազգային հանձնաժողովի
Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Արա Հարությունյան․ Կոմիտասից Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը։ Աշխատությունում ներառված են ականավոր քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և ՌԴ Գեղարվեստի ակադեմիաների թղթակից-անդամ, պրոֆեսոր
Այս տարի Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» ակցիան, որն անցկացվում է «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո, նշվում է նույն օրը՝ մայիսի 18-ին: Օրվա խորհրդի համաձայն՝ 100-ամյա պատմություն ունեցող Ե. Չարենցի անվան
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ Վահրամ Դումանյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մայիսի 17-ին ներկա է եղել Գյումրիում «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը բացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող