Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Արա Հարությունյան․ Կոմիտասից Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը։

Աշխատությունում ներառված են ականավոր քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և ՌԴ Գեղարվեստի ակադեմիաների թղթակից-անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանի՝ Կոմիտասին նվիրված քանդակները, գծանկարները, էսքիզները, որոնք ցուցադրվել են 2021 թվականին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված համանուն ցուցահանդեսում:

Պատկերագրքում առաջին անգամ ներկայացվում է Արա Հարությունյանի ողջ «կոմիտասապատումը»։ Ներառված են աշխատանքներ ընտանեկան և մասնավոր հավաքածուներից, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: