Լուրեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Սիրելի' բարեկամներ, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Մեր օրերում դժվար թե լինի մեկը, որ հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները, նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ: Այս տարի մեկ հարկի տակ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի,

Տոնական լավ լուր. մինչև 18 տարեկանների մուտքը թանգարաններ անվճար է

Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում 2020 թվականի հունվարի 1-5-ը ժամը 12:00-17:00-ը մինչև 18 տարեկանների մուտքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ թանգարաններ կլինի անվճար: Տոնական օրերին քաղաքացիներին կսպասեն հետևյալ թանգարաններում՝ Հայաստանի պատմության թանգարան- ժամը 12:00-18:00 Հայաստանի ազգային պատկերասրահ - ժամը 12:00-18:00

2019-ին ռոբոտաշինության «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է

Հայաստանի դպրոցներում 2019 թ. ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն ավելացել է 350-ով: ՀՀ կառավարությունը լրացուցիչ հարկային մուտքերի հաշվին նախապես հատկացված 352 մլն դրամից բացի, հավելյալ ևս 834 մլն դրամ է տրամադրել 284 նոր լաբորատորիայի ձեռքբերման նպատակով, ևս 66 լաբորատորիա դպրոցներն

«Հյուր ռուսական հեքիաթին». ինտերակտիվ-կրթական ծրագիր` Ռուսական արվեստի թանգարանում

«Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսի շրջանակում, ամանորյա տոներին ընդառաջ, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կիրականացվի «Հյուր ռուսական հեքիաթին» ինտերակտիվ կրթական ծրագիրը, որը ոչ միայն ժամանցային է, այլև ճանաչողական և ուսուցողական։ Ցուցահանդեսը ներկայացնում է դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանից

Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին. Արայիկ Հարությունյանի կոչն ուսանողներին

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա հաղթողների պարգևատրման արարողությունը: «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվել են հավաստագրերով և ՀՀ պետական

ՖԻՄԱ-ն՝ ՀՎՖ գավաթի խաղարկության հաղթող

Դեկտեմբերի 23-ին ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Արմավիրում կայացած մրցաշարում հաղթել է ՖԻՄԱ-ն. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբը եզրափակիչ խաղում 3:0 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Երրորդ

12 միջոցառում, 225.489 մասնակից. ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է տարվա մարզական մասսայական միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Անցնող տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացրել է 12 մարզական