Դեկտեմբերի 23-ին ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Արմավիրում կայացած մրցաշարում հաղթել է ՖԻՄԱ-ն. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբը եզրափակիչ խաղում 3:0 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Երրորդ տեղի համար պայքարել են Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) թիմերը. ԽՄՕՄՄ-ն հաղթել է 3:1 հաշվով:
ՀՎՖ գավաթի խաղարկությանը լավագույն մարզիկներ են ճանաչվել Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ), Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ), Անդրանիկ Մոսոյանը (ԲԿՄԱ), Աշոտ Բալաբեկյանը (ՖԻՄԱ), Ռազմիկ Հակոբյանը (ՖԻՄԱ):