Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում 2020 թվականի հունվարի 1-5-ը ժամը 12:00-17:00-ը մինչև 18 տարեկանների մուտքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ թանգարաններ կլինի անվճար:

Տոնական օրերին քաղաքացիներին կսպասեն հետևյալ թանգարաններում՝

Հայաստանի պատմության թանգարան- ժամը 12:00-18:00
Հայաստանի ազգային պատկերասրահ - ժամը 12:00-18:00
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան- ժամը 12:00-17:00
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան-ժամը 12:00-17:00
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ- ժամը 12:00-17:00
Հովհաննես Թումանյանի թանգարան- ժամը 12:00-17:00
Սերգեյ Փարաջանովի թանգարան- ժամը 12:00-17:00
Երվանդ Քոչարի թանգարան- ժամը 12:00-17:00
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)- ժամը 12:00-17:00:

2020 թ. հունվարի 1-ից 8-ը ներառյալ՝ ժամը 10:00-18:00.

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան,
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան,
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

2020 թ. հունվարի 2-ից և 5-ը ներառյալ՝ ժամը 12:00-17:00.

Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարան:

2020 թ. հունվարի 3-ին և 4-ին՝ ժամը 12:00-17:00.

Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:

Կոչ ենք անում ծնողներին և ուսուցիչներին տոնական օրերին երեխաների հետ այցելել մշակութային հաստատություններ: