Վահան Տերյանի ծննդավայր Գանձայում տեղի են ունեցել մեծանուն բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը, ավանդական «Տերյանական օր» և Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները։ Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Սիրինյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Մատենադարանի տնօրեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հուլիսի 9-12-ն անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսում: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Դիմակայուն Սյունիք» ծրագրի կրթական բաղադրիչը: Նախարարի խոսքով՝ ծրագիրը կնպաստի Սյունիքի մարզում մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունների ընդլայնմանը. «Նախատեսում ենք Սիսիանում և Կապանում գործող քոլեջների վերակազմավորում, այդ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի նախագիծը: Ըստ այդմ՝ քննարկվել են Դիլիջանի, Դվինի, Գորիսի, Ջերմուկի և Եղեգիսի համար կլաստերային զարգացման ծրագրերի մանրամասները՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է