Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնն առաջարկում է բակալավրի եռամյա և մագիստրոսի երկամյա կրթական ծրագրեր՝ «Պատմագիտություն» մասնագիտությամբ («Հայագիտություն» ուղղությամբ): Ուսուցման լեզուն անգլերենն է։
Ծրագիրն առաջարկում է միջառարկայական ուսուցում պատմության ոլորտում՝ համաշխարհային և հայկական հեռանկարների հատուկ ուղղվածությամբ՝ նախապատրաստելով ուսանողներին մի շարք մասնագիտական ուղղություններով, ներառյալ՝ կառավարման, միջազգային հարաբերությունների, ակադեմիական աշխատանքի, կրթության, իրավունքի, գրադարանավարության և արխիվային աշխատանքի ոլորտներում: Միջազգային պրոֆեսորադասախոսական կազմի դասավանդման ներքո ուսանողները հնարավորություն կունենան բարելավելու արևելահայերենի, արևմտահայերենի և գրաբարի հմտությունները, ինչպես նաև մասնագիտանալու ազգային և անդրազգային պատմագրության, սոցիալական մարդաբանության, գրականության, թարգմանության, սփյուռքագիտության և մի շարք այլ բնագավառներում։
Համաշխարհային պատմության դասընթացներն իրենց հերթին ուսանողներին հնարավորություն կտան մարդկության պատմությունը դիտարկելու որպես տնտեսական, մշակութային, քաղաքական և տեխնոլոգիական փոխկապակցվածության շարունակական գործընթաց: Հիմք ընդունելով միջառարկայական մոտեցումը՝ ծրագրի նպատակն է զարգացնել հետազոտական հմտությունները, վերլուծական և քննադատական մտածողությունը:
Ծրագրի մանրամասներն այստեղ՝ https://www.hesc.am/hy/2025/12/17/14070/:
Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի գործունեությանը կարելի է տեղեկանալ հետևյալ հղումով։