Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան համերգը։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Ծրագրում հնչել են՝ Աննա Ազիզյան («Զուգահեռ» խմբերգային ներկայացումից հատվածներ), Ռայմոնդ Մյուրեյ, Շաֆեր («Էպիտաֆիա լուսնի լույսին»), Կոմիտաս («Շորորա»), Յոհան Սեբաստիան Բախ (Խորալ BWV 60 կանտատից), Լուչանո Բերիո («Փող, փող, հատված «Լոնդոնյան աղմուկներ» շարքից»), Ջոն Քեյջ (Երկու հատված «Հյուրասենյակային երաժշտություն» շարքից՝ «Սկիզբ» և «Պատմություն», ինչպես նաև հատված Դանիլ Խարմսի «Ելիզավետա Բամ» պիեսից), Արթուր Ալեքի (Երեք հատված Դանիլ Խարմսի «Դիպվածներ» շարքից. «Երազը ծաղրում է մարդուն», «Ապրում էր շիկահեր մի մարդ», «Ընկնող պառավները», առաջին կատարում), Էրնստ Թոխի («Աշխարհագրական ֆուգա» առաջին կատարում), Սեմի Ֆայն («Ամենուր քեզ եմ տեսնում»), Վաչե Շարաֆյանի («Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» խմբերգային ներկայացումից հատվածներ), Աննա Ազիզյան («Սիրուն աղջիկ», Մընիներ):
Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան, երգչախմբավարի օգնական՝ Տաթևիկ Դանիելյան: Կոնցերտմայստեր՝ Կիմա Օհանյան, մենակատարներ՝ Արամո Մամիկոնյան (շեփոր, ակորդեոն), Աշոտ Մարգարյան (հարվածային գործիքներ), Սոնյա Ենգիբարյան (տավիղ), Վահագն Բաբլոյան (կախոն)։