Հռոմում կայացել է «Մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոն (ICCROM)» միջկառավարական կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 34-րդ նիստը, որին մասնակցել են 139 անդամ երկրների պատվիրակներ:
Նստաշրջանի նպատակն էր սահմանել կազմակերպության քաղաքականությունը, հաստատել գործունեության ծրագիրն ու բյուջեն, ընտրել խորհրդի անդամներին:
ՀՀ պատվիրակ, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Շուշանիկ Հովհաննիսյանն իր ելույթում ներկայացրել է նախորդ ասամբլեային հաջորդած երկու տարիներին պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության իրականացրած գործունեությունը: Նա, մասնավորապես ընդգծել է 1972 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի շրջանակում Հայաստանի կատարած աշխատանքները՝ ներկայացնելով Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկված նոր հուշարձանները