Լուրեր
Մեծ նախագիծ` ի նվիրումն Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Ապրիլի 23-ին՝ գիշերը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ծիծեռնակաբերդում կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որն ուղիղ միացմամբ կհեռարձակվի

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին

2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը Հայաստանը կմասնակցի ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակ հանդիսացող Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին, որն այս տարի կազմակերպվում է «Երազների կաթը» («The Milk of Dreams») խորագրի ներքո: Վերջինս հղում է Լեոնորա Քարինգթոնի նույնանուն

Շուրջ 200 աշակերտ մասնակցել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» դպրոցական օլիմպիադային. արդյունքները գոհացուցիչ են

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Վանաձորում անցկացվել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան, որին մասնակցել է մարզի շուրջ չորս տասնյակ դպրոցի 200 աշակերտ։ Օլիմպիադան կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»

Նախարարներ Վահրամ Դումանյանը և Օլգա Լյուբիմովան մշակութային բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կմասնակցեն Վենետիկի Բիենալե միջազգային ցուցահանդեսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ): Գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Սուրճի մշակույթի հայկական հետագիծը. ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում

Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 20-ից մինչև հունիսի 15-ը տեղի կունենա ցուցահանդես հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին՝ ընդգրկելով 18-րդ դարից մինչ 20-րդ դարակես ընկած ժամանակահատվածը: Ներկայացվելու

Առինջի «Խաչքարերի դաշտը» կմաքրվի. կդադարեցվեն ապօրինի գործողությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու համապատասխան կառույցների պատասխանատուներն ու մասնագետները Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շրջանակում այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Գերեզմանոց» հանրապետական նշանակության

Ֆերդինանտ Մանուկյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով

2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ֆերդինանտ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը