Լուրեր
Դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 28-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Հոլիվուդի պատմական TCL չինական թատրոնում, որին կհաջորդի հարց ու

Գրադարանային ոլորտի աշխատակիցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ պարգևներով

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակիդ շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում գրադարանային ոլորտում ունեցած

Մշակութային արժեքները պետք է դուրս գան թանգարանների պահոցներից. մետրոյի «Երիտասարդական» կայարանում բացվել է ՀԿՄ-ի ցուցահանդեսը

Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է արխիվային նյութերի ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների

«Խստաշունչ ոճ» խորագրով ցուցահանդեսը՝ Ռուսական արվեստի թանգարանում

Հոկտեմբերի 8-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «Խստաշունչ ոճ» խորագրով ցուցահանդեսը: «Միր իսկուստվա» և գեղարվեստական այլ միավորումների նկարիչների հայտնի կտավներից բացի թանգարանի հավաքածուում պահվում են 1950-60-ականների սահմանագծին լայն տարածում ստացած «խստաշունչ ոճ» ուղղությանը հարող ստեղծագործություններ: Սովորական

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունում

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մեկնարկել է 2024 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով. ընդհանուր-հումանիտար մշակութային կրթության և գիտության ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում տեղեկատվություն, զանգվածային

Տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման ծրագրից օգտվում է շուրջ 7500 մանկավարժ և սովորող

2021 թվականի հունվարի 1-ից հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժներն ու սովորողներն օգտվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումից: 2021 թ. փոխհատուցման կարգից օգտվել են 5030 մանկավարժ և 2769

Ներկայացվել են գրադարանային ոլորտում իրականացվող աշխատանքները

Հոկտեմբերի 6-ին «Արմենպրես» գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Գրադարանավարի օրվան: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը, ՀՀ Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը, ՀՀ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական խոսքը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

Գրադարանայի՛ն գործի հարգելի աշխատակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2004 թվականից մեր երկրում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի