ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մեկնարկել է 2024 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:

Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով.

  • ընդհանուր-հումանիտար
  • մշակութային
  • կրթության և գիտության
  • ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում
  • տեղեկատվություն, զանգվածային հաղորդակցություն և գրահրատարակչություն
  • սպորտ
  • զբոսաշրջություն
  • ԱՊՀ անդամ երկրներում 2024 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (կամավորական շարժման տարի):

Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը հասանելի է http://www.mfgs-sng.org/mfgs/smi/2446.html կայքում:

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերը (հայտաձևը կցվում է) անհրաժեշտ է մինչև 2023 թվականի հունվարի 6-ը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի հետ (էլ. հասցե՝ mariam.gigoyan@escs.am, հեռ.՝ 010599648):