Լուրեր
Ամերիկահայ անվանի գրող, «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հեղինակ Քրիս Բոհջալյանի՝ ամերիկյան «The Boston Globe» պարբերականում տպագրված հոդվածը

Կովկասում՝ Արցախի Հանրապետությունում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, մարդասիրական ճգնաժամ է: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի աջակցությամբ, որ վարձկաններ և զինամթերք է տեղափոխում առաջնագիծ, հրետակոծում են Արցախում գտնվող 150.000 հայերին: Մայրաքաղաք Ստեփանակերտն օրեր շարունակ հրետակոծվում է,

Վերջին օրերին թշնամու ԱԹՍ֊ների հարվածներից վնասվել են Գեղարքունիքի Սոթք և Կութ համայնքների դպրոցները

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն

Արցախի գանձերը. Շուշիի կրթական հաստատությունները

Վերին թաղի Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու «Թադևոսյան» արական ծխական դպրոց. 1895 թ. հիմնվել է շուշեցի Իսահակ Թադևոսյանի մեկենասությամբ: Երկար չի գոյատևել, քանի որ նույն թվականին ցարական կառավարության հրամանով այն ևս փակվել է և վերաբացվել՝ 1905 թ.` ազգային դպրոցները վերաբացելու թույլտվությունը

Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը,

Արցախի գրատպությունը 

Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն

Հեռավար հանդիպում արտերկրում գործող հայագիտական կենտրոնների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ օտարերկրյա պետություններում գործող մի շարք հայագիտական միավորումների և կենտրոնների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հեռավար հանդիպում։ Ներկայացվել են սեպտեմբերի 27-ից Արցախում Թուրքիայի հովանավորությամբ և աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, ռազմական ագրեսիային

Վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը

ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Սարգիս Բաղդասարյանը կերտել է դյուցազնական կերպարներ, ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով սպանվել է 1 երեխա, ծանր վիրավորում ստացել` 3-ը

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժում են նաև երեխաները. հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ: Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ-ի

Բուհերն ու ԳԱԱ-ն միջազգային գործընկերներին են ներկայացնում իրականությունը պատերազմի մասին

Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ