Լուրեր
Առաջին անգամ կցուցադրվեն Արա Սարգսյանի էսքիզային աշխատանքները

Ապրիլի 7-ին՝ ժամը 18:00-ին, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում կբացվի ցուցահանդես` նվիրված մեծ քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 119-ամյակին: Կցուցադրվեն Արա Սարգսյանի ընտանիքին պատկանող արխիվից վարպետի՝ տարբեր ժամանակներում կատարած էսքիզային աշխատանքները, որոնք ցուցադրվելու

Հայ-ֆրանսիական համագործակցություն բուհական ոլորտում. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի` աշխատանքային այցով Հայաստան ժամանած նախագահ Էրիկ Կարպանոյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի

Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաներից էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը:

Քննարկվել են հայ-ֆրանսիական կինոհամագործակցության հարցերը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլենի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության

Փոխնախարարն ընդունել է «Գործողություն սովի դեմ» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Գործողություն սովի դեմ (Action Against Hunger)» կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսելլա Մաքսֆիլդի և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության

Վահրամ Դումանյան. «Հավատում եմ․․․ ձեր նվաճումներն առաջին հերթին կծառայեն խաղաղության և առողջության պահպանմանը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը

ՀՀ-ում առաջին անգամ տեսաձայնագրվում են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը տեսաձայնագրում է Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 96-ամյա գործունեության պատմության ընթացքում առաջին անգամ տեսաձայնագրվում են Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները: Այդ սերիալ տեսաձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5

Ա․ Մարտիրոսյանը գործարար համայնքին է ներկայացրել ԿԳՄՍ ոլորտներում պետության առաջնահերթությունները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայ-ամերիկյան առևտրի պալատի (ՀԱԱՊ) նիստում ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում պետության առաջնահերթությունները: Փոխնախարարը ողջունել է պալատի անդամ մասնավոր ընկերությունների՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացրած նախընթաց ծրագրերը, ինչպես նաև փոխշահավետ նախագծերի

ՀՀ քաղաքացիները բակալավրիական և մագիստրոսական կրթություն են ստանալու Բուլղարիայի բուհերում

Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն ստանալու նպատակով ՀՀ 4 քաղաքացի մեկնելու է Բուլղարիա: Բուլղարիայի բուհերում Հայաստանի քաղաքացիները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան «Բուժական գործ», «Դասական և ժամանակակից բանասիրություն» և «Գրաֆիկական դիզայն»