Ապրիլի 7-ին՝ ժամը 18:00-ին, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում կբացվի ցուցահանդես` նվիրված մեծ քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 119-ամյակին:

Կցուցադրվեն Արա Սարգսյանի ընտանիքին պատկանող արխիվից վարպետի՝ տարբեր ժամանակներում կատարած էսքիզային աշխատանքները, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ:

Ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 28-ը:

Ցուցահանդեսի շրջանակում ելույթ կունենան «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյան) և «Սոխակ» լարային քառյակը:

Մուտքն ազատ է: