Լուրեր
1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում

Ազատ ոճային Սուրեն Իշխանյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 55 կգ քաշայինների պայքարում: Եզրափակչում հայ ըմբիշը 8։2 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Օսման Տեմիրսուլթանովի նկատմամբ, իսկ

Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառման շրջանակում

Մայիսի 18-ը կարևոր ու խորհրդանշական օր է համաշխարհային մշակութային օրացույցում․ օրը նշանավորվել է՝ արժևորելով թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոններ։ Մայիսի 16-ին թանգարանային համայնքը տոնել է «Թանգարանների գիշեր»

«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

ԿԳՄՍ նախարարությունը մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. Մանուկյան 1) կազմակերպում է ուսուցչական համաժողով՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով: Արդեն ավանդույթ դարձած համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, կիսվել

Միջազգային պատվիրակներն ուսումնասիրում են դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձը

Դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով մեր երկրում են գտնվում միջազգային պատվիրակություններ, որոնք հետաքրքրված են հայաստանյան մոդելի արդյունավետությամբ և իրենց երկրներում ՀՀ փորձի տեղայնացմամբ։ «Դպրոցական սննդի ծրագրերի կայուն ազգայնացումը՝ գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով համաժողովին ներկա են

Թանգարանների միջազգային օր. պարգևատրվել են ոլորտի մի խումբ աշխատակիցներ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքի համար պարգևատրվել են նախարարության մեդալով, պատվոգրերով

Քննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է երիտասարդության ոլորտի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է միջնաժամկետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։ Մայիսի 18-ն առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոնների։ Հայաստանի թանգարանները

Այց «Հին Խնձորեսկ» և ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են նաև «Հին Խնձորեսկ» և ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ։ Նախորդ տարվանից մեկնարկել են Խնձորեսկի հնավայրի բարեկարգման աշխատանքները։ Իրականացվել են մաքրման, բարեկարգման,