Լուրեր
Հուշագիր է ստորագրվել հուշարձանների պահպանության վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Երկիր և մշակույթ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է հուշագիր Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու դրանց պահպանական գոտիների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ԿԳՄՍ

Կանցկացվի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2022 թ. հոկտեմբերի 10-12-ը հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազ­գային գիտաժողովին: Զեկուցումների հիմնական ենթաբաժիններն են. Պատմություն Հնագիտություն Հնամարդաբանություն Ազգագրություն Բանահյուսություն Վիմագրություն Ճարտարապետություն Արվեստաբանություն Մշակութաբանություն

Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մեդալակիր

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը: Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և առաջին հորիզոնականը կիսել Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Բլյուբաումի հետ: Վերջինս հաղթող է ճանաչվել լրացուցիչ ցուցանիշներով, իսկ Սարգսյանը

Ի գիտություն 12-րդ դասարանների շրջանավարտների և դիմորդների

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու

Վազքուղու կառուցման հիմնային աշխատանքներն ավարտվել են. Կարեն Գիլոյանն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք՝ ծանոթանալու տեղի մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչ

III դպրոցական գիտահետազոտական գիտաժողով՝ «Հնարավորությունների հարթակ»

Ապրիլի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» III դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-12-րդ դասարանների աշակերտները։ ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ

«Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսի բացում

Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 7-ին տեղի կունենա «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր

«Աշխատում ենք զարգացնել և մասսայականացնել կանանց սամբոն». Մարիամ Հովհաննիսյան

Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ կանանց հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում ընտրանու ավագ մարզիչ Մարիամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հովհաննիսյանի խոսքով՝ կանանց շրջանում սամբոն ավելի է մասսայականացվում. «Անձնական մարզիչների ու ֆեդերացիայի հետ աշխատում ենք զարգացնել կանանց սամբոն։ Վերջին տարիներին ավելի շատ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ

Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի՛ երկրպագուներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է 2013 թ.-ից՝ «Հանուն զարգացման և խաղաղության» խորագրով: Սպորտը բոլոր հասարակություններին միավորող այն հարթակն է, որը չի ճանաչում ազգություն, չունի խտրականություն և սահմանափակումներ: Սպորտը