Ապրիլի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» III դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը:

Գիտաժողովին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-12-րդ դասարանների աշակերտները։ ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ թիմային (մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։

Գիտաժողովի մասնախմբերն են՝

  • բնական գիտություններ,
  • տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և մաթեմատիկա,
  • հասարակագիտություն և պատմություն,
  • լեզվաբանություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։
Ելույթի տևողությունը՝ մինչև 7 րոպե։
Գիտաժողովի աշխատանքի սկիզբը՝ ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին։
Գիտաժողովի անցկացման վայրը՝ Մոսկայի պետական համալսարանի մասնաճյուղի Երիցյան վարժարան (Երևան, Վարդանանց փ. 17)։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/nn4BvJLxmjRXhBaU7 կամ մինչև 12․04․2022 թ․ ուղարկել հայտ cto@msu.am էլեկտրոնային փոստին:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3DI0of8