Լուրեր
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը: Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտնները

Իրազեկում. հաստատվել է ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը

Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Սահմանվել է, որ համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում

Առցանց վերապատրաստումներ ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն դասավանդող ուսուցիչների համար

Մեկնարկել են ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացները` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության

Հայ-ղազախական միջմշակութային կապերը ընդլայնվում են

Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց հանդիպում ղազախ մեծ բանաստեղծ և մտածող Աբայ Կունանբաևի 175-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ղազախստանի դեսպանատան հովանու ներքո Երևանի պետական համալսարանի և «Բզեզ» տպարանի աջակցությամբ թարգմանվել է Աբայի «Ուսուցողական

Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը Բերդում՝ «Բերդ» պարային անսամբլի մենահամերգով

Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: 11 օր շարունակ «Ֆրեսկոն» կստեղծի իսկական տոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները: Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:

Ասիական Զարգացման Բանկը կաջակցի հեռավար կրթության հարթակի զարգացմանը

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի Հանրապետությանը հատկացվող Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է հեռավար կրթության հարթակի զարգացում և վերապատրաստումների կազմակերպում։ Ծրագրի հաստատման ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ

Բուհերը սեպտեմբերից կվերսկսեն դասերը

Պարետատան երեկվա նիստում որոշվել է սեպտեմբերից վերսկսել դասերը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասի կգնան միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողները, իսկ մյուսների համար դասապրոցեսը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից: Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ բուհերը իրենք են

«Թիկունքը՝ մշակույթ». մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանի համերգային ծրագիրը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում

Օգոստոսի 14-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն